Ստեփանավանի դենդրոպարկ. ՀՀ բնության հուշարձաններ

Ստեփանավանի դենդրոպարկ, պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։

Գյուլագարակի արգելավայր, Դենդրոպարկ (11).JPG

Պատմություն
Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թ-ը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։

Գյուլագարակի արգելավայր, Դենդրոպարկ (23).JPG

Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

Ստեփանավան 7.jpg

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։

Գյուլագարակի արգելավայր, Դենդրոպարկ ... (32).JPG

Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Ստեփանավան 6.jpg

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։ Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում։

Ստեփանավան 1.jpg

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։

Ստեփանավան 9.jpg

Կլիմա
Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմա։ Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550 մմ։ Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած։ Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։

Ստեփանավան 8.jpg

Ստեփանավան 5.jpg

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում