Բյուրականի աստղադիտարան. ՀՀ բնության հուշարձաններ
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը աստղադիտարան է Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։
Պատմություն
Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով։ Վերջինս եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։
Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարաթ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը։
Տեղանքը և կառուցվածք
Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Նրա կոորդինատներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե։ Գտնվում է Երևանից 40կմ հյուսիս, 1405մ բարձրության վրա։
Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը։Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճը։
Աստղադիտակները
Խոշոր աստղադիտակներ
- ZTA-2.6 - 2.6մ Կասեգրեյնի ռեֆլեկտորը Բյուրականի հիմնական աստղադիտակն է։ Աշխատում է 1976 թվականից։ Նախագծել է Բագրատ Հովհաննիսյանը, Ռուսաստանի LOMO ասոցացիայում։
- 102/132/213 սմ Շմիդի համակարգի աստղադիտակը։ Գործածվում է 1960 թվականից։
- 53/53/180 սմ Շմիդի հեռադիտակ
Փոքր աստղադիտակներ
- 50սմ ռեֆլեկտոր
- 40սմ ռեֆլեկտոր
- 20սմ ռեֆլեկտոր
Ռադիոօպտիկական աստղադիտակ
- PDS-1010A - միկրոդենսիտոմետր (խտությունը չափելու գործիք)