Խլոպուզ. ՀՀ Բույսեր

Շնդեղը (լատ.՝ Colchicum) շնդեղազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկավոր բույս է։

Տարածումը
Շնդեղը շուշանազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր խոտաբույս է։ Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝ Շովիցի, զանգեզուրյան, Նինայի, Գոհարի, ստվերային, հիանալի կամ սքանչելի։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, օշինդրային կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում (500–3200 մ բարձրություններում)։ Ցողունը կարճ է (բարձրությունը՝ 10–30 սմ) կամ բացակայում է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև կամ էլիպսաձև։ Ծաղիկները մեկական են կամ խմբերով՝ ձագարաձև, զանգականման, անվանման, ծիրանագույն, վարդագույն, սպիտակ կամ մուգ կարմրավուն։ Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ եղաբույս է. պարունակում է ալկալոիդներ. կոլխիցին ալկալոիդն օգտագործվում է ընտրասերման աշխատանքներում, կոլխամինը՝ արյան չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ։ Պատրաստուկներն ունեն միզամուղ, լեղամուղ, փսխեցուցիչ հատկություններ։ Թունավոր է։ Շնդեղի 2 տեսակ (Նինայի և Գոհարի) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Անվանումը
Ցեղի լատիներեն անվանումը ծագել է հունարեն կոլխիս - Կոլխիդա կոչվող վայրի անունից, որը սևծովյան պատմական շրջան է և որտեղ տարածված էին այս ցեղի տեսակները։

Կենսաբանական նկարագիրը
Բազմամյա խոտաբույսեր են, բազմաթիվ կարճ ցողուններով։ Սոխուկները ծածկված են գորշ թաղանթներով, որոնք ձևավորում են բույսի ստորին հատվածը կազմող համեմատաբար երկար խողովակ։ Ծաղիկը խոշոր է, մերկ։ Ծաղիկները մեկական են կամ խմբերով ծաղկեպսակը՝ ձագարաձև, զանգականման, անվանման, ծիրանագույն, վարդագույն, սպիտակ կամ մուգ կարմրավուն։ Առէջներն ավելի կարճ են քան պսակաթերթերը։ Վարսանդը մեկն է՝ երեք ազատ, թելանման սռնակներով և գնդասեղանման սերմնարանով։ Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը։ Պտուղը ձվաձև-շրջանաձև, երկարացված ձվաձև եռաբուն տուփիկ է։

Բուժիչ և թունավոր հատկությունները
Բույսը պարունակում է կոլխիցին ալկալոիդը, որը դեղագործության մեջ օգտագործվում է պարբերական հիվանդության (երևանյան հիվանդություն) բուժման նպատակով։ Արմատների, սոխուկի և սերմերի (Semen Colchici) օգտագործումը բժշկության մեջ պայմանավորված է հենց կոլխիցինի առկայությամբ։ Բույսի տերևները, սոխուկը և սերմերը թունավոր են։ 19-րդ դարում այս թույնը օգտագործվել է սպանություններ կատարելու նպատակով։ Թունավոր հատկությունների պատճառով շնդեղը նվազեցնում է արոտավայրերի որակը։ Կոլխիցինը կարիոկլաստիկ թույն է՝ դադարացնում է բջջի բաժանումը մետաֆազում։ Կոլխիցինով թունավորման ախտանիշները շատ նման են մկնդեղով թունավորման ախտանիշների հետ. ոչ մի հակաթույն հայտնի չէ։ Կոլխիցինը օժտված է նաև հալյուցինոգոն հատկությամբ, առաջացնում է ծիծաղ, դելիրիում (ազդեցությամբ նման է օփիումին)։

Տեսակներ
Ընդգրկում է շուրջ 160 տեսակ, որոնք աճում են սոխուկներից։ Հայաստանում հանդիպում է 6-7 տեասկ, որոնք տարածված են 500–3200 մ բարձրությունների վրա՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, օշինդրային կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում։

Հայաստանում տարածված տեսակներ

  • Շնդեղ Շովիցի (Colchicum szovitsii),
  • Շնդեղ զանգեզուրյան (Colchicum zangezuri),
  • Շնդեղ Նինայի (Colchicum ninae Sosn. EN),
  • Շնդեղ Գոհարի (Colchicum goharae Gabrielian EN),
  • Շնդեղ ստվերային (Colchicum umbrosum),
  • Շնդեղ հիանալի կամ սքանչելի (Colchicum speciosum)
  • Շնդեղ գոհարի:

Շնդեղ Նինայի և Շնդեղ ստվերային տեսակները ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում