Թխկի վրացական. ՀՀ Բույսեր

Թխկի վրացական (լատ.՝ Acer ibericum Bieb.), ցածրաճ ծառ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ և 50-60 սմ բնի տրամագծով։

Կենսաբանական նկարագիր
Տերևները կոշտ են, եռբլթականի, որով և հեշտությամբ տարբերվում են Հայաստանում տարածված մյուս տեսակներից։ Պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, որոնք մեծ մասամբ վնասվում են տարբեր վնասատուների կողմից և կորցնում կենսունակությունը։ Ինքնացանքը մեծ մասամբ բացակայում է։ Չափազանց չորադիմացկուն է, լուսասեր, ոչ պահանջկոտ հողի նկատմամբ։

Տարածվածություն
Երկարակյաց է՝ ապրում է մինչև 300 տարի։ Տարածված է Կովկասում և Իրանում, հանդիսանում է քսերոֆիլ բուսականության տիպիկ ներկայացուցիչ։ Հայաստանում հանդիպում է արիդային բոլոր տարածաշրջանների ստորին և միջին լեռնային գոտիներում՝ մինչև 1600 (1800) մ բարձրությունները։ Հանդիպում է լուսավոր անտառների (լայնատերև սաղարթվոր և գինու տեսակների) կազմում, մաքուր ծառուտներ գրեթե չի կազմակերպում։ Հեռանկարային է չոր, քարքարոտ, էրոզացված լեռնալանջերի անտառապատման համար։ Հայաստանի կանաչապատման մեջ, տարբեր տիպի ու կատեգորիայի տնկարկներում օգտագործվում են նաև թխկու բազմաթիվ ներմուծված տեսակներ։ Դրանցից լայն տարածում ունեն հատկապես կեղծ սոսիատերև (A.pseudoplatanus L.), թաթարական (A.tataicum L.), հովհարանան (A.palmatum Thunb.) և հացենատերև (A.negundo L.) թխկիները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում