Թխկի. ՀՀ Բույսեր

Թխկի (լատիներեն՝ Acer), թխկազգիների ընտանիքի տերևաթափ Hippocastanoideae ենթաընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ։

Թխկու շուրջ 150 ներկայացուցիչները բնականորեն աճում են հյուսիսային կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։ Դրանք տարբեր մեծության ծառեր են և խոշոր թփեր։

Տեսակներ
Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 200), Հայաստանում՝ 7 տեսակ՝

  • Թխկի դաշտային (լատ.՝ Acer campestre),
  • Թխկի Տրաուտվետերի կամ բարձրլեռնային (լատ.՝ Acer trautvetteri),
  • Թխկի վրացական (լատ.՝ Acer ibericum),
  • Թխկի սրատերև (լատ.՝ Acer platanoides),
  • Սպիտակ թխկի (լատ.՝ Acer pseudoplatanus),
  • Կարմիր թխկի (լատ.՝ Ácer rúbrum) և այլն։


Դրանցից ամենասահմանափակ տարածվածություն ունի գեղեցիկ թխկին, իսկ բարձրլեռնայիը, իր զբաղեցրած տարածությունը կրճատում է, ըստ որում, հյուսիս-արևելյան շրջաններում՝ անթրոպոգեն ճնշման տակ՝ անտառի վերին սահմանի իջեցման հետևանքով։ Նշված երկու տեսակներն էլ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում և պահանջում են պահպանության արդյունավետ միջոցների իրականացում։

Տարածում
Մյուս աբորիգեն տեսակները որպես խառնուրդ տարածված են համեմատաբար մեզոֆիլ անտառներում։ Դաշտային թխկին ծառ է՝ մինչև 16-18 մ բարձրությամբ և մինչև 40-50սմ բնի տրամագծով։ Միջին երկարակյաց է՝ ապրում է մինչև 200 տարի։ Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Ավրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետությունում հանդիպում է անտառային գրեթե բոլոր շրջաններում, աճում է մինչև 1600 (1800) մ, իսկ հարավարևելյան տարածաշրջանում հանդիպում է ավելի բարձր՝ մինչև 1800 (2000) մ բարձրություններում։

Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Աճում է ինչպես չափավոր խոնավ, այնպես էլ համեմատաբար չոր պայմաններում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողերում։ Որպես խառնուրդ հանդես է գալիս կաղնու, բոխու, սրաթեփուկ գիհու անտառներում, երբեմն կազմակերպում է ոչ մեծ տարածքով մաքուր ծառուտներ։ Բնափայտն արժեքավոր է, ամուր, գեղեցիկ՝ պիտանի զանազան գործիքներ և իրեր պատրաստելու համար։

Հայաստանում
Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի անտառներում, լեռնալանջերին, Երևանի շրջակայքում և այլն։

Հայաստանում աճում է միայն հյուսիսային անտառային շրջաններին մերձալպյան անտառներում՝ սկսած 1600 մ բարձրությունից։ Հանդիպում է հաճարենու, կաղնու, կեչու և այլ տեսակների հետ խառը։ Միջին աճեցողության ծառ է՝ մինչև 15-16 բարձրությամբ և 40-60 սմ բնի տրամագծով։

Լայն կիրառություն ունի Հյուսիսային Հայաստանի վերին գոտու անտառային մշակույթներում։ Կանաչապատման պրակտիկայում քիչ է օգտագործվում։ Հիրիկանյան թխկին մինչև 20 մ բարձրությամբ ծառ է՝ տարածված Կովկասում, Իրանում, Թուրքիայում։

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում՝ սկսած 1000 մ բարձրությունից մինչև անտառի վերին եզրը։ Մաքուր ծառուտներ չի կազմակերպում, աճում է կաղնու և բոխու անտառների համեմատաբար խոնավ աճատեղերում։ Վերաճը բավարար է։ Չորադիմացկուն է, ջերմասեր, դիմանում է նաև որոշակի սառնամանիքներին։

Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Գնահատվում է նաև որպես մեղրատու։ Բնափայտը սպիտակ է, ամուր և գեղեցիկ նախշերով։ Պիտանի է անտառային մշակույթներում և կանաչ տնկարկներում օգտագործելու համար։ Գեղեցիկ կամ դուրեկան թխկին միջին աճեցողության ծառ է՝ մինչև 15մ պարձրությամբ և 40-50սմ բնի տրամագծով։

Բարձր գեղազարդ է, պիտանի հանրապետության ցածրադիր բնակավայրրի կանաչապատման համար։ Վրացական թխկին ցածրաճ ծառ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ և 50-60սմ բնի տրամագծով։ Երկարակյաց է՝ ապրում է մինչև 300 տարի։ Տարածված է Կովկասում և Իրանում, հանդիսանում է քսերոֆիլ բուսականության տիպիկ ներկայացուցիչ։

Հայաստանում հանդիպում է արիդային բոլոր տարածաշրջանների ստորին և միջին լեռնային գոտիներում՝ մինչև 1600 մ բարձրությունները։ Տերևները կոշտ են, եռբլթականի, որով և հեշտությամբ տարբերվում են Հայաստանում տարածված մյուս տեսակներից։ Պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, որոնք մեծ մասամբ վնասվում են տարբեր վնասատուների կողմից և կորցնում կենսունակությունը։

Ինքնացանկը մեծ մասամբ բացակայում է։ Չափազանց չորադիմացկուն և լուսասեր, ոչ պահանջկոտ հողի նկատմամբ։ Հանդիպում է «լուսավոր» անտառների (լայնատեր սաղարթավոր և գիհու տեսակների) կազմում, մաքուր ծառուտներ գրեթե չի կազմակերպում։ Հեռանկարային է չոր, քարքարոտ, էրոզացված լեռնալանջերի անտառապատման համար։ Հայաստանի կանաչապատման մեջ, տարբեր տիպի ու կատեգորիայի տնկարկներում օգտագործվում են նաև թխկու բազմաթիվ ներմուծված տեսակներ։ Դրանցից լայն տարածում ունեն հատկապես կեղծ սոսիատերէվ (A. pseudoplatanus L.), թաթարական (A. tataricum L.). հովհարանման (A. palmatum Thunb.) ու հացենատերև (A. negundo L.) թխկիները։

Ներկայացուցիչներ
Թխկի դուրեկանը (լատ.՝ Acer laetum) հանդիպում է միայն Տավուշի մարզի անտառների համեմատաբար խոնավ հողերում (ստորին և միջին լեռնային գոտիներում)։

Թխկի Տրաուտվետերի կամ բարձրլեռնայինը Կովկասի բնաշխարհիկ է, հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերի վերին լեռնային գոտու (1600-2000 մ բարձրություններում) հյուսիսային լանջերին։

Կենսաբանական նկարագիր

Բարձրությունը մինչև 30 մ է։ Ճյուղերը և տերևները հակադիր դասավորություն ունեն։ Տերևները պարզ են, մեծ մասամբ թաթաբլթակավոր կամ բարդ։ Ծաղկաբույլը հուրան կամ ողկույզ է, երբեմն՝ վահանիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ վահանիկ, ծաղիկները՝ մանր, երկսեռ, դեղնականաչավուն։ Ծաղկում է մարտ-ապրիլին։

Պտուղը երկթևապտուղ է։ Հողի նկատմամբ պահանջկոտ են, մասնակցում են անտառային տարբեր համակեցությունների ձևավորմանը։ Տարբեր տեսակներ տարբեր պահանջ ու վերաբերմունք ունեն էկոլոգիական գործոնների նկատմամբ։ Որոշ տեսակներ ընդգծված ջերմասեր են (թխկի գեղեցիկ), որոշ տեսակներ էլ օժտված են բարձր ցրտադիմացկանությանբ և հանդիպում են անտառի վերին եզրերին՝ մերձալպյան գոտում (թխկի բարձրլեռնային)։ Տերևները պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, հյութը՝ շաքարներ։ Բնափայտն օգտագործվում է կահույքի, երաժշտական գործիքների արտադրության, նավաշինության մեջ։ Մեղրատու է։

Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Բազմանում են հիմնականում սերմերով, ձևերը՝ աչքապատվաստով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում