Կաղնի. ՀՀ Բույսեր

Կաղնի (լատ.՝ Quércus), հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի առանձին ցեղ է։ Հայտնի են 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ։

Անվանում

Ցեղի անունը` լատ.՝ Verkus բառ է, որը նշանակում է գեղեցիկ ծառ։ Հին Հունաստանում այն նվիրված էր գիտության, արևի և արվեստի աստված Ապոլլոնին։ Կաղնու ճյուղը համարվում էր հզորության նշանաբան, այն պարգևում էին մարդկանց կյանքը փրկողներին, զինվորական սխրանքներ գործողներին և այլն։ Հռոմեացիների մոտ այն նվիրված էր Յուպիտերին։ Պլինիոս ավագը հիացած այս ծառով, գրել է.

«Կաղինները… դարերից անձեռնմխելի, տիեզերքի հետ հասակակից, հիացնում են իրենց գրեթե անմեռ կացությամբ, որպես աշխարհի վեհագույն հրաշք»

:Սլավոնները կաղնին համարել են սուրբ ծառ. այն նվիրված է եղել կայծակի և որոտի աստված Պերունին, իսկ հնդկիները ծառն անվանել են «տևադարա», որը բառացի նշանակում է «աստվածածառ»։

Կենսաբանական նկարագիր

Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ։ Տերևները հերթադիր են, կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ։ Ծաղիկները միասեռ են, մանր։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միասերմ կաղին է։ Պարունակում է աղաղանյութեր (տանիդներ), վիտամին C, օսլա և այլն։ Տարածված է կաղնու 6 հիմնական տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն։ Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ։ Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր՝ հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ)։ Տերևները հերթադիր են՝ կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ։ Ծաղիկները մանր են, միասեռ։ Պտուղը միասերմ կաղին է՝ հաճախ ամփոփված բաժականման փայտե պտղակալում։ Կաղնին ապրում է 500-600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի։

Կաղնին լուսասեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։

Տարածում

Հյուսիսային կիսագնդի բարեխառն, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճում է կաղնու 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ։

Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ-ում տարածված է Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, առաջացնում է ինքնուրույն և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու հետ։ Կաղնուտները Հայաստանում զբաղեցնում են շուրջ 116 հազար հա։

  • Կաղնի խոշորառէջ – տարածված է Հայաստանի անտառային բոլոր շրջաններում` աճելով ծովի մակարդակից 1200-1400 մ-ից մինչև 2400-2600 մ բարձրությունների վրա։ Լուսասեր է խոնավասեր, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ։
  • Կաղնի վրացական – տարածված է հյուսիսային անտառային շրջաններում և
  • Զանգեզուրում` ծովի մակարդակից 550-ից մինչև 1200-1400 մ բարձրությունների վրա։ Լուսասեր է, միջին չորադիմացկուն, ջերմասեր, գերադասում է հզոր, սննդանյութերով հարուստ հողեր։
  • Կաղնի արաքսյան – տարածված է Մեղրու և Կապանի շրջաններում ` անտառի ստորին գոտում, մինչև 900 մ բարձրության վրա։ Ջերմասեր է, լուսասեր, չորադիմացկուն, հողի նկատմամբ ոչ այնքան պահանջկոտ։
  • Կաղնի գետափնյա – առանձին ծառերով կամ փոքր խմբերով հանդիպում է Դեբեդ, Հախում, Աղստև, Ողջի գետերի ափերին մինչև 1000 մ բարձրության վրա։ Ջերմասեր, խոնավասեր և հողի նկատմամբ պահանջկոտ է։
  • Կաղնի ոսկեփայլ – հանդիպում է հյուսիսային Հայաստանում առանձին ծառերի ձևով` վրացական կաղնուց կազմավորված ծառուտներում

Առավել հայտնի տեսակներ

Տարածված է կաղնու 6 հիմնական տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն։ Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ։ Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր՝ հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ)։ Կաղնու միակ տարածքը համարվում է Հյուսիսային կիսագունդը։ ՀՀ-ում՝ 6 տեսակ՝

կաղնի արևելյան կամ խոշորառէջ (Q.macranthera),
կաղնի արաքսյան (Q.araxina),
կաղնի ոսկեզօծ (Q. hypochrysa),.
կաղնի վրացական (Q. iberica) և այլն։

Քիմիական կազմ

Մատղաշ ճյուղերի կեղևը պարունակում է 10-20% պիրոգալոլային խմբի դաբաղանյութեր, գալաթթու, էլլագաթթու, պենտոզան, պեկտին, կվերցետին, կվերցիտ, լևուլին, օսլա, լորձ, ֆլոբաֆեն, պտուղները` մինչև 40% օսլա, 5-8% դաբաղանյութեր, մինչև 5% ճարպայուղ, շաքար և սպիտակուցային նյութեր, տերևները` կվերցիտրին, կվերցետին, դաբաղանյութեր և պենտոզան, բնափայտը` 4-6% տանին։

Օգտակարություն

Կաղնին առաջացնում է մաքուր և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու հետ)։ Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան, ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն։

Կիրառություններ

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են երիտասարդ բնի (տրամագիծը 10 սմ-ից ոչ ավելի) և ճյուղերի հարթ կեղևը, որոշ դեպքերում նաև պտուղները և տերևները։ Կեղևը հանում են ապրիլից մինչև հունիս, կատարելով մոտ 30 սմ իրարից հեռու, օղակաձև կտրվածքներ, որոնք հետո ուղիղ գծով իրար են միացնում և անջատում կեղևը։ Այն չորացնում են անմիջապես արևի և միջանցիկ քամու տակ։ Պատրաստի հումքը պահում են պարկերի մեջ։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չորացնում արևի տակ։ Չորացած կեղևը դրսից գորշ մոխրագույն է կամ գորշավուն, ներսից` դեղնավուն կամ գորշ կարմրավուն, անհոտ, ուժեղ տտիպ համով։

Կաղնու սուրճ

Պտուղներից պատրաստել են մինչև հիմա էլ իր նշանակությունը չկորցրած կաղնու սուրճ, որը ոչ միայն համեղ է, այլև բուժիչ։ Վերջինս հաճախ համեմում են եղերդակի ու տատրակի արմատներով և օգտագործում կաթի ու մեղրի հետ։ Կաղնու պտուղները հիանալի կեր են ընտանի և վայրի կենդանիների ու թռչունների համար։ Պտուղներից ստանում են օսլա։

Կեղև

Լեհաստանում կաղնու կեղևը համարվում է որպես արդյունավետ մածող միջոց և կիրառվում է միզուղիների հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների, թութքի և վերքերի բուժման նպատակով։ Բուլղարիայում կաղնու կեղևը հանրահայտ է որպես ստամոքսաղիքային տրակտի կատարի, դիզենտերիայի, մաշկային որոշ հիվանդությունների, լնդերի բորբոքումների, վերքերի, արյունահոսող թութքի, կանանց սպիտակաթորանքի, անգինայի, բերանի վատ հոտի և ցրտահարված վերջույթների բուժման հուսալի միջոց։ Կեղևի եփուկը` խառնելով կարմիր գինու հետ, տալիս են արյունահոսությունների, դիսպեպսիաների, առատ դաշտանի, միզապարկի բորբոքման, սուսանակի ժամանակ և այլն։

Կեղև

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կեղևի եփուկը լայնորեն կիրառվել է արյունային լուծի, խոլերայի, ստամոքսային և աղիքային արյունահոսությունների, առատ դաշտանի, լնդախտի, ռախիտի, սնկային և ծանր մետաղների աղերով թունավորումների, լյարդի և փայծաղի հիվանդությունների, հատկապես պառկելախոցերի ժամանակ և այլն։ Միջին Ասիայի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկները հայտնի են որպես ջերմ իջեցնող, ատամնացավը և լուծը դադարեցնող միջոց։ Ն. Պ. Իորիշի ցիտումով, ըստ Կ. Ապինիսի, կաղնու տերևներից և պտուղներից մեղրով թեյը հիանալի միջոց է թոքերի, ստամոքսի և լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում։ Նույն ցիտումով, ըստ Էրտելի և Բաուերի, կաղնու պտուղներից և կեղևից պատրաստված մեղրով թեյը օգտակար միջոց է գեղձախտով հիվանդներին։ Ն. Գ. Կովալևան կաղնու կեղևը առաջարկում է նևրալգիաների և տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար։ Որոշ տեղերում կեղևի եփուկով բուժում են գլխի ճարպային սեբորեան։ Ժողովրադական բժշկության մեջ բուժական լայն կիրառում ունի կաղնու պտուղներից պատրաստված սուրճը, որը նշանակվում է գեղձախտի և նյարդային ցնցումների ժամանակ։

Դեկորատիվ

Շագանակատերև կաղնին գեղազարդիչ նպատակներով աճեցվում է այգիներում և պուրակներում։ Երևանի շրջակայքի անտառաշերտերում կան կաղնու ներմուծված տեսակներ։

Շինարարություն

Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, ատաղձագործության՝ կահույքի և մանրատախտակի արտադրության,, տակառների պատրաստման և այլ բնագավառներում, խցանակաղնու կեղևից պատրաստում են խցան։

Բժշկություն

Կաղնու բնափայտը և կեղևը պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, օսլա և այլն։ Բժշկության մեջ կեղևի պատրաստուկներն օգտագործվում են որպես կապող և հականեխիչ միջոց։

Հետաքրքիր փաստեր

Արաքսյան և ծակոտիկավոր կաղնիները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Կաղնին հայոց մեջ ընկալվել է նաև որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ։
Կաղնին պատկերված է շատ երկրների և քաղաքների դրոշների վրա։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում