Հաճարենի. ՀՀ Բույսեր

Հաճարենի կամ հաճարածառ, հաճարի (լատ.՝ Fagus), հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։

Ընդհանուր բնութագիր

Ստվերադիմացկուն է, խոնավասեր, ջերմասեր, զգայուն հողի խոնավության նկատմամբ։ Առաջացնում է մաքուր և խառն անտառներ։ Ապրում է 350-400 տարի։ Ունի ամուր, ծանր, լավ հղկվող բնափայտ, որն օգտագործվում է երաժշտական գործիքներ, ճկված կահույք, մանրատախտակ պատրաստելու համար։

Կենսաբանական նկարագիր

Սլացիկ ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ, բնի տրամագիծը՝ 1,5-2 մ։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով։ Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են։ Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև։ Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ։ Պտուղը կաղնեևման եռակող ընկուզիկ է՝ պատված փայտյա պտղակալով։

Հայաստանում

ՀՀ-ում աճում է 1 տեսակ՝ արևելյան Հաճարենի (F. orientalis), որը մինչև 50 մ բարձրությամբ հզոր սաղարթով ծառ է։ Տերևները պարզ են, ձվաձև, կեղևը՝ հարթ։ Պտուղը կաղին է։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Հյուսիսային գոտում հիմնական ծառատեսակ է, հարավում՝ սահմանափակ, հանդիպում է Սրաշեն գյուղում (Սյունիքի մարզ), Աղվերանի անտառներում։

Տարածում

Տարածված է Լոռու, Տավուշի, հազվադեպ՝ նաև Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Աճում է միջին և վերին լեռն, գոտիներում (450-2200 մ բարձրություններում): ՀՀ անտառների գերակշռող ծառատեսակներից է։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Fagus grandifolia
Ընկուզիկներն օգտագործվում են սննդի մեջ։ Դրանք հում վիճակում պարունակում են ֆազին թունավոր ալկալոիդը (առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ), որը բովելիս քայքայվում է։ Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի կեր է։ Հաճարենին ստվերադիմացկուն է, խոնավասեր։ Բնափայտն ամուր է, առաձգական։ Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլ իրեր, օգտագործվում է շինարարության մեջ (հատկապես ստորջրյա կառույցներում):

Ապրում է 400 և ավելի տարի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում