Միջերկրածովյան երաշտահավ. ՀՀ Կենդանական աշխարհը

Միջերկրածովյան երաշտահավ (լատ.՝ Parus lugubris), երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին տեսք
Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-23 սմ։ Հասունի թասակը, կոկորդը և կրծքի վերին մասը խամրած սև-դարչնագույն են։ Մարմինը վերևից մոխրավուն է, Ներքևից՝ աղոտ սպիտակ, թևին կա նեղ, բաց գույնի շերտ։ Երիտասարդի գունավորումն ավելի խամրած է և մուգ, կրծքի վերին մասը և կոկորդը՝ ավելի փոքր սև հատվածով։

Կեր
Կեր փնտրելիս հաճախ թռչկոտում է թփուտների ստորին հատվածում կամ քարերի արանքում։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։

Բնադրում
Բնադրումը հաստատված է արհեստ, թռչնաբներում և գինու փչակներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Ապրիլի ընթացքում հանդիպում են հարսանեկան զույգեր կազմած և երգող անհատներով խմբեր։

Ձու
Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին տասնօրյակի վերջին։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր պտերով 4-9 ձու։ Թխսակալում է էգը, արուն պաշտպանում է էգին և բույնը։

Ձագեր
Ձագերը բնից հեռանում են մայիսի 2- րդ տասնօրյակում։ Աշնանը և ձմռանը արուն ու էգն անջատվում են և ինքնուրույն կյանք վարում։ ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստ, թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում