Ճահճային բու. ՀՀ Կենդանական աշխարհը

Ճահճային բու (Asio flammeus), տարածված է աշխարհի բոլոր երկրներում, բացառությամբ Ավստրալիայից։

Արտաքին կառուցվածք
Նման է ականջավոր բուին, սակայն փետրավորումը քիչ ավելի շիկավուն է, մեջքը շիկագորշագույն է, որովայնը սպիտակ, մարմնի կողային փետուրները դրոշմված են լայնակի շերտերով, ականջանման փետուրները շատ կարճ են և հազիվ նկատելի, ոտքերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը, չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ ետ։ Աչքերը դեղին գույնի են և բավականին մեծ։
Էգերի քաշը 400-430 գրամ է, իսկ թևերի բացվածքը՝ 92-110 սմ։ Արուների քաշը 320-385 գրամ է, իսկ թևերի բացվածքը՝ 87-101 սմ։

Կենսակերպ

Հայաստանի Հանրապետությունում համարվում է գարնանային ու աշնանային չուի ընթացքում հանդիպող փոքրաքանակ թռչուն։ Հանդիպում է բաց տարածություններում, որտեղ կան ճահիճներ, մարգագետիններ, առանձին դեպքերում հանդիպում է նաև լճափերում և նույնիսկ ցանքատարածություններում։ Գարնանային վերադարձը տեղի է ունենում մարտ ամսին, իսկ աշնանային չուն՝ սեպտեմբերին։ Չուի ընթացքում որոշ տարիներին կենտրոնանում է Արարատյան դաշտի խոնավ ու ճահճային վայրերում։
Ծառերին չի նստում, օրը անցկացնում է գետնին։ Որսի է դուրս գալիս մթնշաղին, սնվում է առավելապես դաշտամկներով և այլ մկնակերպ կրծողներով։

Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում