Հայկական էյրենիս. ՀՀ Կենդանական աշխարհը

Հայկական Էյրենիս (լատ.՝ Eirenis punctatolineatus), օձերի տեսակ էյրենիսների ցեղից, լորտուների ընտանիքից։

Նկարագրություն
Հասուն էյերիսների չափսերը հասնում են 49 սմ։ Գունավորումը բազմազան է։ Մարմնի վերին հատվածը՝ մոխրագույն-դեղնականաչ, բաց-դարչնագույն, վարդագույն-նարնջագույն, պղնձակարմիր կամ ավելի հազվադեպ, մուգ-շագանակագույն, համարյա սև։ Դնչի առջևի հատվածը կլորացած է։ Մարմնի միջին հատվածում կան 17 թեփուկներ, որոնցով կարելի է հեշտ տարբերակել վզնոտավոր էյրենիսից։

Սնվում է միջատներով, սարդանմաններով և այլ անողնաշարավորներով, որոնք հաճախ բնակվում են քարերի տակ։

Կերի կլանման ձևը հետևյալն է՝ Էյրենիսը մի կողմ է տանում գլուխը, լայն բացում է բերանը և արագ բռնում է կերը, և այդ դիրքով կուլ տալիս։

Տարածվածությունը
Հանդիպում է արևելյան Կովկասում, Հայաստանի հարավում և հարավ-արևմտյան, հարավ-արևելյան Ադրբեջանում, նաև արևելյան Թուրքիայում, Իրանի արևմտյան և Իրաքի արևելյան հատվածներում։

Հայաստանում հանդիպում է Eirenis punctatolineatus punctalineatus ենթատեսակը։ (Boettger, 1892).

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում