Հայաստանի երիտասարդությանն անհրաժեշտ է «կանաչ» կրթություն

Հայաստանի ամերիկյան համալսարանն իր կրթական ծրագրում ունի բնապահպանական պարտադիր բաղադրիչ: «Համալսարանի մագիստրոսական ծրագիրում պարտադիր է ընտրել 1 կրեդիտանոց բնապահպանական առարկա, եթե չընտրեն, չեն կարող ավարտել համալսարանը: …Ուսանողներին դասավանդում ենք՝ հիմնվելով Հայաստանի օրինակների վրա, սա ավելի հետաքրքիր է դարձնում բնապահպանության դասընթացը։ Ընդգրկում ենք մոտեցումներ՝ ինչ կարող ես անել, որ միաժամանակ օգտակար լինի թե՛ քեզ, թե՛ բնությանը…»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» կլոր սեղանի ժամանակ:

«Ինձ համար ֆորմալ կրթության դերը կայանում է փորձը ֆորմալացնելու և այն դասագրքերում և առարկաներում ներառելու մեջ, արդեն UNDP-ի օժանդակությամբ հրատարակել ենք կանաչ ճարտարապետության դասագիրք, որն ուղղված է շենքերի էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիայի օգտագործմանը»,- ասաց նա:

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ անհրաժեշտ է կրթության ոլորտում քաղաքականություն մշակել, որպեսզի Հայաստանն այս ոլորտում կարողանա օգտվել նոր ձեւավորվող Կանաչ հիմնադրամից, որի միջոցներն ուղղվելու են կլիմայի փոփոխության բացասական գործընթացների դեմ պայքարին:

«Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը առաջարկեց դիմել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի ԲՈՒՀ-երում էկոկրթության վրա ավելի մեծ ուշադրություն դարձվի: «Դիմենք կրթության և գիտության նախարարությանը այդ հարցով, թող նաև ծրագիր սահմանեն, որովհետև կոնկրետ ծրագիր չկա։ Միջին մասնագիտական կրթության համար էլ չունեն ծրագիր»,- ասաց Ամալյա Համբարձումյանը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում