Սևանի սիգի քանակների կրճատման որևէ խնդիր չկա. Վահե Ջիվալյան

«2005 թվականից հետո Սևանա լճից ձուկ բռնելու համար օրինական տրված թույլտվություն չի եղել, հետևաբար մինչ այս պահը Սևանա լճից բռնված սիգը եղել է անօրինական»,- այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նապարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիվալյանը։

Վերջինս նաև հավելել է, որ Սևանա լճում սիգի պաշարները բավարար են, սիգի քանակների կրճատման հետ որևէ խնդիր չկա: Երկու շաբաթ առաջ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից 250-300 հազար իշխանի մանրաձուկ է բաց թողնվել գետ, որտեղից կգնա դեպի լիճ:

«Այդքանից որքանը տեղը հասան, չեմ կարող ասել, որովհետև մոնիթորինգ չկա հիմա: Սևանի սիգի քանակների կրճատման հետ էլ որևէ խնդիր չկա: Կառավարության որոշումով արդեն նախաձեռնել ենք այս տարվա առաջին արդյունագործական որսը։ Թույլատրել ենք 200 տոննա սիգի արդյունագործական որս իրականացնել։ Դիմումներն ընդունվել են։ Շուրջ 150 դիմում ունենք։ Հուսամ՝ մոտական 10 օրվա ընթացքում պայմանագրերն արդեն կկնքվեն, քանակները կհաստատվեն, որից հետո արդեն խիստ սահմանափակում կմտնի ձկնագողության համար։ Օրինական կարգով մարդիկ սիգը կորսան»,- մանրամասնել է նա: 

Վահե Ջիլավյանը նաև նշեց, որ ներկայում ընթանում են Սևանա լճում կողակի վերականգնմանն ու ավելացմանն ուղղված ծրագրեր: Մայրական կազմի հետ կապված ծրագրեր առկա են և այս պահին գործընթացներ են իրականացվում: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում