Մարգահովիտի արգելավայր. Հայաստանի արգելավայրեր
![](https://econews.am/disk/14-04-16/fd1bde38694f0df5d01fde9b91e5b86a.jpg)
Մարգահովիտի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի 1971 թ. ապրիլի 4-ի թիվ 212 կարգադրությամբ, ունի 3368 հեկտար տարածք, ՀՀ Լոռու մարզում՝ Աղստև գետի ավազանում՝ Մարգահովիտ գյուղից դեպի Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին ընկած տարածքում` ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրություններում։ Գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ։ Կառավարող կազմակերպությունը` «Հայանտառ» ՊՈԱԿ։ Ստեղծվել է խոնավասեր անտառների և դրանց բնորոշ կենդանական աշխարհի (այծյամ, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-12-22/d64c593a33685089b3602024ca5a24f4.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-08-21/be34d942fa8377f6fc3614d7c055fa55.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-08-21/1431dee919725287d662aa2b4149b996.jpg&w=300&h=200)