Զանգեզուր արգելավայր. Հայաստանի արգելավայրեր
Զանգեզուր արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 15.10.2009 թ. (ՀՀ կառավարության N 1187-Ն որոշում)։ Ունի 17 368.77 հա տարածք, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի, Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջեր, ծովի մակարդակից 2600- 3904 մ բարձրության վրա։ Ստեղծվել է մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի պահպանության նպատակով։