SOS․ վառվում է ավելի քան 600 հա գիհու արժեքավոր նոսրանտառ

Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ 

Քարաքոսաբան Արսեն Գասպարյանը գրել է․ «Մինչև դուք ստեղ համերգ եք քննարկում, Արևիք ազգային պարկում (Մեղրու տարածաշրջան) վառվում է ավելի քան 600 հեկտար գիհու արժեքավոր նոսրանտառներ: Այս տարածքը մեր կենսաբազմազանության թեժ կետերից է: Այս հրդեհը 2017թ.-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում և Արտավանում տեղի ունեցած հրդեհներից հետո առաջին լուրջ փորձությունն է, որը կրկին ցույց է տալիս նույն բացերը, խնդիրները, տարիների անգործությունն ու անկարողությունը»։ 

Բնապահպանների և մտահոգ քաղաքացիների շրջանում քննարկվում, ինչպես նաև՝  պահանջ է ներկայացվում օդային եղանակով՝ ինքնաթիռի միջոցով հրդեհը մարելու անհրաժեշտությունը, քանի որ տեղանքը դժվար հասանելի է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում