Գառնեցիները փակել են Գառնի-Երևան մայրուղին և պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը
![](https://econews.am/disk/13-04-16/2ba9ee3c14b5679df5f59a0b78e82934.jpg)
Այսօր առավոտյան Գառնիի բնակիչները փակել են Գառնի-Երևան մայրուղին, նրանց միացել են բնապահպան ակտիվիստները՝ պահանջելով դադարեցնել Ազատի կիրճի ավիրումը:
Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս մեքենաներին և զբոսաշրջիկներին անցնել մայրուղով: Ակցիայի մեկնարկից մեկ ժամ անց տեղական իշխանություններից ոչ ոք եկել ակցիայի վայր և բանակցություններ չի վարել բնակիչների հետ:
Ազատի կիրճ է մտել ծանր տեխնիկա, որը առաջ գնալով ավիրում է Ազատի կիրճի ամենահայտնի տեսարժան վայրերը, ոչնչացնում է ծաղկող ծառերը: Այսպես մեկնարկել է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը:
Բնակիչների հիմնական 3 պահանջներն են՝
- ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը,
- դադարեցնել Քաղցրաշենի անօրինական ծրագրի իրականացումը,
- դուրս բերել ծանր տեխնիկան Ազատի կիրճից: