Հատիս. ՀՀ Բնության Հուշարձան

Հատիս (Հադիս, Շամիրամի լեռ), հրաբխային լեռնազանգված ՀՀ Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։

Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում