Չինգիլյան դաշտ. ՀՀ Բնության Հուշարձան

Չինգիլյան դաշտ, երկրաբանական բնական հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, քարե կուտակումներ։ Գտնվում է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից մոտ 1,5 կմ հյուսիս-արևմուտք` «Էլոյի բերդ» տանող ճանապարհին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում