Սև փայտփոր. Հայաստանի Կարմիր գիրք

Սև փայտփորը Փայտփորների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Եվրոպա, Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց է: Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին: Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու: Զարգացու մը` 12–14 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառով:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառների հատումները, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում: Խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ արգելավայրեր` անտառի բարձրաբուն ծառերի ներառմամբ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում