Սևափոր դռլոն. Հայաստանի Կարմիր գիրք

Սևափոր դռլոնը Դռլոնների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); C2a(i); D1:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Իբերիական թերակղզուց, Հյուսիսային Աֆրիկայից և Փոքր Ասիայից, դեպի արևելք` մինչև Իրան–Թուրքի ասահմանը:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերի կիսաանապատներում:

Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատներում` բնակեցնելով համեմատաբար թեք լանջերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է հողի վրա: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 2–3 ձու: Ձվերը կորցնելու դեպքում կրկին ձվադրում է: Սնվում է կանաչ դալար խոտաբույսերով, սերմերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Սևափոր դռլոնի թվաքանակի վրա բացասականորեն կարող է ազդել անասունների գերարածեցումը, ձվադրման շրջանում անհանգստացնելը վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից, ինչպես նաև ապօրինի որսը:

Պահպանութ յան միջոցառումները: Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտում` տեսակի արեալի սահմաններում, անասունների արածեցման մեխանիզմները: Նպատակահարմար է սեզոնային արգելավայրերի կամ հանգստի գոտիների ստեղծումը: Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը և բարձրացնել բնակչության էկոլոգիական իրազեկության մակարդակը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում