Սպիտակաայտ ջրածիծառ. Հայաստանի Կարմիր գիրք

Սպիտակաայտ ջրածիծառը Ջրածիծառների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում մասնատված արեալով բնադրող, սակավաթիվ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հարավային և Միջին Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական և Հարավային Ասիա, Պոլինեզիա:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրում է Արմավիրի, Արարատի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Բնադրում է տափաստանային և կիսաանապատային շրջանների ջրային և մերձջրային բուսականությամբ կանգուն և թույլ հոսքով հարթավայրային ջրավազաններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է: Հայաստանում չվող, հանդիպում է ապրիլ–մայիսից մինչև սեպտեմբեր–հոկտեմբեր: Գաղութները տեղակայվում են բուսականությամբ ջրավազաններում: Բները հաճախ տեղադրված են լողացող տերևների վրա: Ձվադրումը` մայիսի վերջից մինչև հունիսի կեսերը: Դնում են 2–3 ձու: Զարգացումը` 18–20 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերում հանդիպում է առանձին զույգերով կամ ոչ մեծ գաղութներով, հաճախ` այլ ջրածիծառների հետ խառը գաղութներում: Բնորոշ բիոտոպերում ամենուրեք հազվադեպ է կամ սակավաթիվ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ: Բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Բնադրավայրերի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել հարմար բնադրավայրերը` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում