Տափաստանային ծիծառակտցար. Հայաստանի Կարմիր գիրք

Տափաստանային ծիծառակտցարը Ծիծառակտցարների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ, չուի շրջանում հանդիպող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1:

Տարածվածությունը: Դունայի ստորոտների տափաստաններից մինչև մերձբալթյան տափաստաններ, դեպի հյուսիս` մինչև հարավային Բելառուս, Դոնի միջին հոսանք, Սամարա, Օմսկ, դեպի հարավ` մինչև Նախակովկաս, Աստրախան, Արալյան ծով և Զայսան լիճ: Տեղ–տեղ բնադրում է Ռումինիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Չուի շրջանում հանդիպում է Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Խոտաբուսածածկով տափաստաններ, կավային և աղուտային տարածքներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող երամակները նկատվում են գարնանը (մարտ–ապրիլ), ջրամբարներին մոտ: Հաճախ հանդիպում են քարադրների հետ ընդհանուր խմբերում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրման վերաբերյալ տվյալները ճշգրտման կարիք ունեն: Չվող երամակները նկատվում են ոչ կանոնավոր և, սովորաբար, կազմված են 5–15 առանձնյակներից:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի ամբողջ արեալում նկատվում է թվաքանակի կրճատում: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Չուի շրջանում օգտագործվող տարածքների մի մասը պահպանվում են «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է կազմակերպել որսորդների և բնակչության էկոլոգիական դաստիարակության դասընթացներ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում