Կարապածաղիկ. ՀՀ Կարմիր գիրք

Կարապածաղիկ (լատ.՝ Butomus), կարապածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կարապածաղիկ հովանոցային (B. umbellatus)։

Տարածված է Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճահճուտներում, լճակների, դանդաղահոս գետերի ափերին։

Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները գծաձև են, առաջացնում են արմատամերձ վարդակ, ներքևի մասում՝ եռանիստ, վերևում՝ հարթ (խոր ջրերում՝ երբեմն բարակ, ժապավենաձև)։ Ծաղկաբույլը գագաթնային հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, երկսեռ, բազմաթիվ, սպիտակ-վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը պարկուճ է։

Կոճղարմատը պարունակում է 59, 4% օսլա և շաքարներ, 13, 9% սպիտակուցներ, 3, 9% ճարպ, 7, 1% թաղանթանյութ և այլն, պիտանի է սննդի մեջ օգտագործելու համար։ Կոճղարմատով սնվում են մարդիկ, ջրլող թռչունները և առափնյա կյանք վարող կրծողները։ Գեղազարդիչ է։

ՀՀ-ում անհետացման վտանգի տակ է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում