Խայտաբադ. Հայաստանի Կարմիր գիրք

 Խայտաբադը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ, տեսակ է: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Բրիտանական կղզիներ, Միջերկրածովյան երկրներ, Փոքր Ասիա, Եվրոպա, Ուկրաինա, Ռուսաստան, Սկանդինավյան երկրներ, Միջին Ասիա, Մոնղոլիա, Չինաստան, Ճապոնիա:

Տարածվածությունը Հայաստանում: Չուի շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում գերադասում է բաց ջրային տարածքների ափամերձ բարձունքները: Չուի շրջանում կերակրվում են առափնյա ծանծաղուտներում և գերխոնավ տարածքներում: Սևանա լճի մակարդակն իջնելուց առաջ բնադրել է առափնյա գոտում: Ջրաեզրի հեռացման հետևանքով այժմ չի բնադրում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են մայիսին, լիճը շրջապատող լեռների լանջերին, ծառերի փչակներում, աղվեսների և փորսուղների գետնափոր բներում: Բույնը` ոչ մեծ խորշանման փոսիկ, առանց ցամքարի: Ձվերը՝ 64–70 մմ, 9–12, խամրասպիտակ: Երբեմն նույն բնում բնադրում են մի քանի էգեր, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու: Թխսումը` 27–29 օր: Ձագերի լրիվ զարգացումը տևում է 2 ամիս: Ձագերը հիանալի լողում և սուզվում են: Հակում ունեն` կռվելով խլելու այլ ծնողների ճտախմբերը և համախմբել դրանք իրենց շուրջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին Սևանա լճում չուի ժամանակ գրանցվել են 2–3 առանձնյակներ: Արարատյան հարթավայրում՝ 50–100: Ներկայումս հանրապետությունում չի բնադրում: Ձմռանը, ոչ ամեն տարի 10–20 թռչունների կարելի է հանդիպել գ. Արաքսի հովտում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևան քով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը: Վտանգման գործոններից է նաև ձկնորսությունը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պար կերում: Բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպվում են միջոցառումներ: Բնադրավայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Չուի շրջանում և ձմռանն ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում