Բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են

Բնապահպանության նախարարի նշանակման օրից ո՛չ տեսանելի, ո՛չ շոշափելի փոփոխություններ չեն գրանցվել հայտարարեց իրավաբան Արթուր Գրիգորյանը այսօր՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Բնապահպանության նախարարը առաջինը ինչ կատարեց որոշակի կադրային փոփոխություններն էին, որը պետք է բերեր որոշակի արդյունքի: Բայց փաստորեն խոշոր տրամաչափի գործիչներին՝ ում տակ է այսպես ասած ամբողջ «կեղտը», մնացին նույն դիրքերում»:

«Երկրորդը՝ իբր ինչ-որ փոփոխություններ է իրականացնում, գնում է տարբեր հանքավայրեր, պահանջներ է ներկայացնում նրանց առաջ: Այս պահի դրությամբ մենք որևէ արդյունք չենք տեսել տեսանելի, թե շոշափելի»:

«Կարելի է մի նախադասությամբ նկարագրեմ նոր նախարարի աշխատանքը Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծում: Բնապահպանության նախարարը հաստատել է մի դրական եզրակացություն, որին բացասական եզրակացություն է տվել անգամ Արամ Հարությունյանը:

Մենք ինչ ենք ասում, որ բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են՝ Վարդան Այվազյան, թվում էր ավելի վատ չի կարող լինել՝ Արամ Հարությունյան, թվում էր սրանից ավելի վատ չի կարող լինել՝ Արամայիս Գրիգորյանը, իր ամբողջ կադրային և այս փուչիկով»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում