Գայլերի որսը, այս ձևով, ինչպես կառավարությունն է որոշել, ոչ մի արդյունք չի տա. ահազանգում են մասնագետները

2012 թվականին փետրվարին կառավարությունը որոշում էր ընդունել պարգևավճար տրամադրել գայլաորս կատարող որսորդներին` յուրաքանչյուր գայլի համար 100 հազ. դրամ: Այդ կերպ թույլատրվել է 200 գայլերի ոչնչացումը:

«Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչ Կարինե Փանոսյանը, անդրադառնալով օրենքին և այժմ իրականացվող գալերի մեծածավալ սպանդին, նշեց որ գալերի ոչնչացումը շատ լուրջ խնդիրների կհանգեցնի:

«Գայլերը բնական բալանսի պահապաններն են, անտառի սանիտարները, մենք պետք է պաշտպանենք այդ կենդանիներին, որոնք այժմ ունեն դրա կարիքը»,- նշեց նա՝ հավելելով, որ մարդիկ տեղեկացված չլինելով խնդրին, քննադատում են մեր գործունեությունը, ասելով, որ եթե գայլը վնասում է մարդուն՝ անպայման պետք է լուծել այդ խնդիրը սպանդի միջոցով: Իսկ ի՞նչ անել, որ գայլերը կուշտ լինեն և կենդանիները ողջ մնան, հարցին ի պատասխան Կ. Փանոսյանը նշեց, որ կարելի է պաշտպանել գյուղական ֆերմաները պարիսպներով, ձեռք բերել էլեկտրական գափմփռներ, գոմերը ամրացնել: Նրա խոսքով սրանք սպանդից խուսափելու միայն չնչին մեխանիզմներն են:

«Փրոփոուզ» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանն անդրադառնալով հարցի օրենսդրական խախտումներին նշեց, որ մեր երկրում ոչ միայն չեն վավերացվում կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենքները, այլև վավերացրածների բոլոր կետերը խախտում են արդեն կառավարության որոշումների մակարդակով: «Մեզ մոտ սկզբունքը՝ անսկզբունքայնությունն է, ով ինչ ուզում է՝ թող անի»,- ընդգծեց նա:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի խոսքով այժմ կոնկրետ ուսումնասիրություն չկա, թե Հայաստանում այս պահին քանի գայլ կա: «Գայլերի որսը, այս ձևով, ինչպես կառավարությունն է որոշել, ոչ մի արդյունք չի տա»: Աիլվա Ադամյանը նշեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ գյուղացիների մեծ մասը չունի գամփռ ցեղատեսակի շուն, որը կպաշտպանի կենդանիներին: Ա. Ադամյանն ընդգծեց, որ ինչպես ՀՀ Կառավարությանը ուղղված բազմաթիվ նամակներում, այսօր էլ դեռ շարունակում են առաջարկել, որ այն գումարները, որոնք տրամադրվում են գայլերի ոչնչացմանը խրախուսելուն, օգտագործվեն գյուղական համայնքերի բարելավման մեջ: Այդ դեպքում գայլերի հարձակման ժամանակ գյուղացին խնդիրների առաջ չի կանգնի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում