Գայլերը հենց այնպես չեն հարձակվում, երևույթը էկոհամակարգերի խախտման դրսևորվում է. բնապահպան

Գայլերի ակտիվացման խնդիրը բնապահպան Կարինե Դանիելյանը տեսնում է սոցիալական, բնապահպանական ու բարոյական ուղություններով:

«Երևույթը նոր չէ, եղել են հատուկենտ դրսևորումներ, բայց այսպիսի մասսայական վնասների առաջին անգամ ենք առնչվում»,- նշում է բնապահպանը՝ հավելելով, որ, ճիշտ է, պետք է հատուցել այն մարդկանց, որոնց տնտեսությունը տուժել է գայլերի հարձակումներից, բայց խնդիրն այն է, որ պատճառ-հետևանքային կապը մենք չենք տեսնում:

«Երբևէ հարց չի բարձրացվում, թե ինչու այդպես եղավ և որոնք են հետևանքները»,-ասաց բնապահպահպանը՝ նշելով, որ երբ գայլերի ակտիվացման երևույթը նոր սկսվեց, իրենք արդեն իսկ հայտարարել էին, որ այդպիսի երևույթը էկոհամակարգերի խախտման դրսևորվում է:

Կարինե Դանիելյանի խոսքով այսօր մեր էկոհամակարգերը վտանգված են, գայլերը հենց այնպես չեն հարձակվում, քանի որ իրենք ստիպված են դա անել:

«Պատճառն այն է, որ մենք չենք կանոնակարգում որսորդությունը, անտառների ու բնական էկոհամակարգերի ոչնչացմանբ ենք զբաղված: Մենք ոչնչացնում ենք իրենց կյանքի պայմանները, իրենց կերային բազզան»,- նշում է բնապահպանը: Տիկին Դանիելյանը ընգծում է օրերս Բնապնախարարության վարչության պետի այն խոսքը, որ «մենք տեսակը չենք ոչնչացնի»: Բնապահպանը նկատում է, որ ցավոք, վարչության պետը չասաց, որ մեր սխալ գործունեության արդյունքն է, որ էկոհամարգերը խախտված են ու էկոհամակարգային մտածելակերպ չկա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում