Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ․ նախարարը՝ «Նաիրի Սպա Ռեզորթս»-ում բանտարկված արջի մասին

Շրջակա միջավայրի նախրարությունն արձագանքել է Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ահազանգին՝ հայտնելով․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ և հորդորում՝ զերծ մնալ Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։

Ոլորտը կարգավորող «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքն այս պահին լրամշակման փուլում է։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման, նրանց պահելու թույլտվություն տալու, սկսած երկրորդ կենսունակ սերնդից կենդանու օգտագործման կարգերը»։

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգեր տարբեր քաղաքացիների կողմից, որոնք անհանգստացած են «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կենդանու ճակատագրով։ 

Ահազանգող քաղաքացիներից մեկը հայտնել է․ «Խնամք չեմ տեսել․․․ չեմ տեսել, որ երբևէ այնտեղ մարդիկ մոտենան։ Ես մտածում եմ, որ այդ արջին իրենք կերակրում էին մեր մնացած ուտելիքներով, այդ օրը մենք ինչ պատվիրել ենք, տակը ինչ մնացել է, այդ են տվել։ Արջը շատ փոքր, զզվելի վանդակում էր, որն իրենք շատ երկար ժամանակ չէին մաքրել։ Ինքը ամբողջ ժամանակ այդ կեղտի ու ցեխերի մեջ էր․․․ ոչ մի չոր տեղ, նույնիսկ դեզ չկար, հատակն էլ թաց էր։ Իմ ընկերները մսի մի քանի կտորներ, ձուկ գցեցինք, կերավ։ Արջը մենակով գնում-գալիս էր, որ մենք էլ մոտենում էինք դեպի մեզ էր գալիս։ Դեմքն էլ մի փոքր ծռված էր»։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում