Որսագողություն՝ «Արփի լիճ» ազգային պարկում

2020 թվականի մայիսի 1-ին, ժամը 22:00 սահմաններում «Արփի լիճ» ազգային պարկում խստացված ստուգումներ կատարելիս` տարածքում նկատվել է ռեժիմի խախտում:

Մայիսի 2-ին լճի տարածքում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մոտ 600 մետր երկարությամբ ցանց, որի վրա առկա են եղել 14 հատ ծածան և 4 հատ թեփուղ տեսակի ձկներ` ընդհանուր 8 կգ քաշով: Ձկները ցանցերի հետ միասին բերվել են ազգային պարկի վարչական շենք: Ցանցերը պահվել են ազգային պարկի վարչական շենքում, իսկ ձկները համապատասխան փաստաթղթավորումից հետո (Ամասիայի ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ) տնօրենի հանձնարարությամբ տարվել են Գյումրի և
«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախագահ Սուսաննա Իսահակյանի հետ բաժանվել են Գյումրու անապահով ընտանիքներին:

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում