«Սևան» ազգային պարկի տարածքից 1 հա տրամադրվել է «Բարի մամա» ՀԿ-ին

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում հողամաս տրամադրել «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ին՝ ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու նպատակով: Հողամասը տրամադրվում է առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով: «Բարի մամա» ՀԿ-ն կազմակերպում է ամառային ճամբարներ՝ մանկատան հաշմանդամություն ունեցող սաների համար: Կենտրոն-ճամբարը սկզբնական փուլում կգործի մայիս-հոկտեմբեր ամիսներին՝ կազմակերպելով ճամբար առնվազն ամսական 100 երեխայի համար և իրականացնելով ֆիզիոթերապիա, հոգեբանական թերապիա, արտ-թերապիա, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայություններ: Տարեկան առնվազն 600 հաշմանդամություն ունեցող երեխաներ կկարողանան վայելել իրենց համար անհասանելի ամառային հանգիստը և կստանան վերականգնողական բուժում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում