Սոթք հանքավայրի տարածքում մարդ է մահացել

Օգոստոսի 28-ին, ժամը 08:06-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոթքի հանքավայրի տարածքում «ՊԱԶ» մակնիշի (վարորդ Սերյոժա Թ.) ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հողաթմբին, ինչի հետևանքով ուղևոր Գուրգեն Դ.-ն (ծնված 1987 թ.) հայտնվել է ավտոբուսի տակ և տեղում մահացել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում