«Ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը: Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի: Միգուցե մի քիչ կոպիտ բան ասեմ, բայց ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև: Չկա տարբերություն, որովհետև եթե մարդն ընդունակ է կենդանու հանդեպ նման վերաբերմունք դրսևորել, վստահ եղեք, որ այդ մարդը նաև մարդասպանության է ընդունակ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ապրիլի 4-ը Անտուն կենդանիների համաշխարհային օրն է, որի շրջանակներում «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության և «Ռեստ Արտ» թեյարանի կողմից կազմակերպվել է լուսանկարների ցուցահանդես, որին ներկա գտնվեցին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Երևանի ավագանու անդամ, «Դինգո» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը, «Փրո Փոուզ» հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը և մի շարք այլ հյուրեր:
Մանրամասները՝ տեսանյութում: