Որսագողը ոտնակոխ է արվել փղի կողմից՝ առյուծների կեր դառնալով (ֆոտո)

«Կրյուգեր» ազգային պարկում (Kruger National Park) որսագողը, որը ռնգեղջյուր էր փորձում որսալ, ոտնակոխ է արվել փղի կողմից և մահացել, որից հետո նրա դին դարձել է առյուծների փրայդի բաժին: Մահացածի երեք ընկերները փախել են այն բանից հետո, երբ վերջինս հայտնվել է փղի ոտքերի տակ և զանգահարել են նրա ընտանիքին: 

Մահացածի ընտանիքի անդամները կապ են հաստատել ազգային պարկի անվտանգության ծառայության հետ, որոնք սկսել են որոնողական աշխատանքները: Ոստիկանությանը և այգու ռեյնջերներին հաջողվել է հայտնաբերել միայն մահացածի պատառոտված տաբատն ու գանգային ոսկորը: 

«Կրյուգեր» ազգային պարկի օդային անվտանգության ծառայությունը ևս փորձել է գտնել որսագողի դին, սակայն ապարդյուն: Ազգային պարկի տնօրեն Գլեն Ֆիլիփսն ասել է, որ պարկի տարածք մուտք գործելն անօրինական է և շատ վտանգավոր, իսկ տեղի ունեցած միջադեպը նշվածի ապացույցն է:

«Կրյուգեր» ազգային պարկը ՀԱՀ հնագույն ազգային պարկն է: Գտնվում է Աֆրիկայի հարավում և համարվում է 2001 թվականին ստեղծված Կրյուգեր-տու-Քենոնս կենսոլորտային արգելոցի մի մասը: Այն կոչվել է Տրանսվաալի նախագահ Պաուլուս Կրյուգերի պատվին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում