ՍԱՏՄ-ը նոր տեղեկություններ է հայտնում վայրի և ընտանի թռչունների ակման դեպքերի մասին

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկություններ է հայտնում հասարակության շրջանում անհանգստություն և քննարկումներ առաջացրած վայրի և ընտանիք թռչունների անկման դեպքերի մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում ենք, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների (չափսով մեծ թռչունների) անկման դեպքեր, և ոչ մի դեպք վայրի մանր կամ ընտանի, այդ թվում՝ դեկորատիվ թռչունների անկման: Հիշեցնենք, որ հայտնաբերված ագռավների մոտ լաբորատոր հետազոտությամբ հիվանդություններ չեն հայտնաբերվել, այլ առկա են եղել միայն ակնհայտ մեխանիկական բնույթի վնասվածքներ»:

ՍԱՏՄ մամուլի ծառայությունը տեղեկություններ է հայտնում նաև Շիրակի մարզում հավերի անկման դեպքերի մասին՝ հայտնելով, որ լաբորատոր հետազոտության արդյունքում, արձանագրվել է թռչնի Նյուքասլյան կամ կեղծ ժանտախտ հիվանդությունը: Հիվանդության պատճառը վիճակագրական ծառայության և գյուղում փաստացի առկա թռչունների քանակների անհամապատասխանությունն է եղել, ինչի պատճառով մի շարք թռչուններ չեն պատվաստվել: Նյուքասլյան հիվանդությունը զոոնոզ հիվանդություն չէ և չի փոխանցվում թռչնից մարդուն:

Ավելի վաղ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված մասնագետների կողմից առաջ քաշված վարկածների համաձայն՝ կարող են լինել թռչունների անկման մի քանի պատճառներ, որոնցից մեկն էր աղբավայրերում առկա վնասակար նյութերից թունավորումը: Այս առնչությամբ ՍԱՏՄ հայտնում է. «Երևանում անասնաբույժների կողմից իրականացվել են շրջայցեր աղբաշատ վայրերում (աղբանոցներ և այլ): Անկած ագռավներ և այլ թռչուններ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով նաև շրջանառվող լուրերն ու լաբորատոր արձանագրությունները, ագռավազգիների անկման շարունակական լինելու դեպքում, Տեսչական մարմինը կդիմի ոստիկանությանն՝ առաջարկելով «որսորդներին» բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում