«Բերքի տոնը» Երևանում համախմբեց ֆերմերների՝ Հայաստանի տարբեր ծայրերից (ֆոտոշարք)

Օրերս Երևանում տեղի ունեցավ «Բերքի տոն», որին մասնակից եղան հանրապետության տարբեր մարզերից ժամանած գյուղատնտեսներ՝ ներկայացնելով իրենց արտադրանքը: 

«Կանաչ արահետ» ՀԿ (Green Lane) նախաձեռնությամբ և մի շարք կառույցների աջակցությամբ անցլացվող այս ամենամյա տոնն արդեն 5-րդն է: Յուրաքանչյուր տարի տեղի արտադրողները հնարավորություն են ունենում ցուցադրել իրենց իսկ քրտինքով ստեղծված արտադրանքը և վաճառել այն տարբեր վայրերից ժամանած գնորդներին:

Միջոցառումն իրավամբ տոնի է վերածվում ուրախ տրամադրության, երգ ու պարի, ինչպես նաև մասնակիցների ջերմության շնորհիվ: 

Արտադրողները ներկայացնում են տարատեսակ արտադրանքը, որը յուրաքանչյուր տարի ավելի է համարվում զարմանք առաջացնող տեսականիով: Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի, ինչպես նաև գնորդների միջև տեղի են ունենում մրցույթներ, վիճակահանություն և որոշները հեռանում են նաև մրցանակներով ու նվերներով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում