Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում. կա 91 զոհ և 200-ից ավելի վիրավորներ
![](https://econews.am/disk/06-08-18/1319cc5034c0d36da600568c287c93f6.jpg)
Օգոստոսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 15:46-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.270 և արևելյան երկայնության 116.460 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Ըստ «Reuters» լրատվական գործակալության, երկրաշարժի հետևանքով կա 91 զոհ և 200-ից ավելի վիրավոր:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-05-22/be666d5e62c7f236c0afcb1f20b670d8.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/29-10-21/40c115aa53052587fdc70c32f212974c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/17-04-21/d787db426bb67d7904ed7f4fd4209af7.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-04-21/c975c69004e8d18ce32b8647039e5ce1.jpg&w=300&h=200)