Հերթական վտանգավոր միջադեպը վայրի կենդանիների մասնակցությամբ ռուսական կրկեսում (տեսանյութ)
![](https://econews.am/disk/31-07-18/9e83825b703197719d1ea80782259b69.jpg)
Կրկեսում վարժեցված վայրի կենդանիների մասնակցությամբ հերթական չափազանց վտանգավոր միջադեպն է տեղի ունեցել: Ռուսական կրկեսի հայտնի վարժեցնողներ՝ Զապաշնի եղբայրների ներկայացումը դուրս է եկել ծրագրված սահմաններից:
Հենց ներկայացման ընթացքում վագրերից մեկը հարձակվել է առյուծի վրա և նրանց միջև մենամարդ է սկսվել: Եղբայրներից մեկը ստիպված է եղել կրակել, որպեսզի բաժանի կենդանիներին: Միջադեպն առանց զոհերի հնարավոր է եղել կարգավորել:
Նշենք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, կենդանաբաններ, կենդանապաշտպաններ, ինչպես նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես դեմ են արտահատվել վայրի կենդանիներին նման միջոցառումներում օգտագործելու և անազատ պայմաններում պահելու գործընթացին, եթե դրանք չեն կրում ուսումնական կամ գիտական նպատակներ: Վայրի կենդանիների տեղը վայրի բնության մեջ է:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)