16-ամյա Արգիշտին լուսանկարվել է «սատկած» ճուռակի հետ և գցել գետը. Ոստիկանություն

«EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ մի «ֆեյսբուքյան» օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց»,- տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի բաժնից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։ Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ ինքը թռչունը գտել է 2017 թվականի օգոստոսին Ապարանում։ Մի քանի անգամ լուսանկարվել է, և, քանի որ թռչունը սատկած է եղել, ուստի այն գցել է գետը։ Ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»։

Նշենք, որ համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնց «գլխավոր հերոսն» անչափահաս է: Արգիշտ Գ. անունով օգտատերը 2017թ.-ին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ վերջինս լուսանկարվել է որսի համար չթույլատրված գիշատիչ թռչունը ձեռքին: Լուսանկարում մեծ ճուռակ է (Buteo buteo vulpinus):  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում