Փրկարարները տան բակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

Մայիսի 29-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակում՝ ծառի վրա, հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մետր երկարությամբ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում