Գավառում գայլերը 60 ոչխար են հոշոտել. ինչպես պահպանել անվտանգության կանոնները

Մայիսի 21-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 մանր եղջերավոր անասուն (ոչխար)՝ վնասել են մոտ 40 ոչխար, սատկել են մոտ 60 ոչխար։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մայիսի 20-ին, ժամը 03։00-ի սահմաններում «Սուրբ Խաչ» կոչվող հանդամասում գայլերը հոշոտել են Ս. Զ.-ին պատկանող մոտ 100 ոչխար, որից 60-ը սատկել են:

Նշենք, որ գայլերի ոհմակի բնակավայրերին մոտենալն ու ընտանի կենդանիների վրա հարձակվելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Ինչպես նշում են փորձագետները, դրա հիմնական պատճառը մարդու գործունեության արդյունքում վայրի կենդանիների ապրելավայր ներթափանցելն ու ազդեցությունն գործելն է: Այս նպատակով, անհրաժեշտ է ընտանի կենդանիների հոտի համար ապահովել անվտանգության նորմեր, ինչպիսիք են գամփռ շները, համապատասխան լուսավորությունը և այլն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում