Պլաստմասե օղակը պարանոցին մեծացած փոկը նորից լողալ է սովորում (տեսանյութ)

Նորֆոլկի հյուսիսային ափին հայտնաբերվել էր փոկի վնասված ձագ, որի պարանոցին անցկացված էր պլաստմասե օղակ: Ակնհայտ էր, որ կենդանին գլուխն օղակի մեջ է անցկացրել դեռ վաղուց, և նրա մեծանալու հետ մեկտեղ օղակը սկսել է ավելի ու ավելի սեղմել նրա պարանոցը՝ ցավ պատճառելով կենդանուն: Օղակը ոչ միայն խանգարել է նրա հանգիստ շնչելուն, այլև՝ լողալուն: Տեղի անասնաբույժերի խոսքերով՝ նման ծանր վնասվածքներ նրանք վաղուց չէին հանդիպել: 

Փոկը տեղափոխվել է Sea Life Hunstanton էկոլոգիական վերականգնողական կենտրոն, որտեղ ստացել է Ռելաշիո մականունը. Հարրի Փոթերի մասին պատմող գրքերում այս բառը կախարդանք է, որն ազատում է մարդուն կապանքներից: Օղակը հեռացվել էր կենդանու մարմնից, վնասվածքներն ապաքինվել էին, բայց դեռ երկար ժամանակ փոկը լողում և հանգստանում էր տարօրինակ եղանակով: Միայն որոշ ժամանակ հետևելով շրջակայքում լողացող փոկերին, կենդանին սովորել է բնական եղանակը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում