Աֆրիկան սկսել է բաժանվել մասերի (տեսանյութ)
Միլիոնավոր տարիներ առաջ աֆրիկյան և արաբական տեկտոնիկ թիթեղների սահմանին ձևավորվել է Արևելյան Աֆրիկայի ռիֆտային հովիտը: Այժմ այն ցուցաբերում է անկայունության նշաններ: Քենիայում առաջացել է մի քանի կիլոմետր երկարությամբ ճեղք, որի խորությունը կազմում է 15 մետր, լայնությունը՝ 6 մետր: Ընդ որում, ճեղքը շարունակում է մեծանալ:
Երկրաբանները վաղուց հետևում են այս տարածքում տեղի ունեցող երևույթներին: Հովտի հիմքում գտնվող Սուսվա անունով հրաբուխը շարունակում է ստորգետնյա հրաբխային ակտիվությունը և դրա որոշ հատվածներ սկսում են շարժվել: Որպես այլ նպաստող գործոններ կարելի է դիտարկել սեյսմիկ ակտիվության մեծացումը և հորդառատ անձրևների առկայությունը: Հաճախ ճաքերը կցվում են հրաբխային մոխիրով և չեն երևում, սակայն այս դեպքում ճեղքի մեծությունը շատ մեծ է:
Գիտնականները կանխատեսում են, որ այս գործընթացների հետևանքով Աֆրիկան անխուսափելիորեն կբաժանվի երկու մասին, ինչը, սակայն, տեղի կունենա 50 մլն տարի հետո: Նոր մայրցամաքն իր մեջ կընդգրկի Եթովպիան, Քենիան, Սոմալին և Տանզանիայի մի մասը: Գիտնականները ռիսկային գոտում գտնվող պետություններին զգոնության կոչ են անում, սակայն այս կոչը հաճախ անտեսված է մնում: Պետությունների ղեկավարներն այդքան կարևորություն չեն տալիս տեղի ունեցող իրադարձություններին: