Կանադայի լեռներում հսկայական փլուզում է տեղի ունեցել. լուսանկարներ՝ տիեզերքից

Կանադայում գտնվող Սթիլ (Steele) լեռը բարձրությամբ 5-րդն է Կանադայում և մեծությամբ 11-րդը Հյուսիսային Ամերիկայում: Այն գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, որտեղ գրեթե անմարդաբնակ է: Տեղի ունեցած հսկայական փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ գիտնականներն իմացել են դրա մասին միայն հաջորդ օրը ի շնորհիվ սեյսմիկ կայանների տվյալների: Landsat 8 կոչվող արբանյակից արված լուսանկարները հաստատել են տեղի ունեցած երևույթը: NASA-ն հրապարակել է դեպքից մեկ շաբաթ առաջ արված և փլուզմանն անմիջապես հաջորդող պահի լուսանկարները: 

Սելսմոլոգների հաշվարկի համաձայն, սողանքը շարժվել է 30մ/վ արագությամբ, իսկ դրա կշիռը կազմել է մոտավորապես 45 մեգատոննա: NASA-ն այս քաշը համեմատել է 700 ավիացիոն կրիչների քաշի հետ: Փլուզման առաջացման պատճառը դեռ հայտնի չէ, բայց նշված տեղանքում նմանատիպ դեպքեր երբեմն գրանցվում են: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում