Վարակվել պարազիտներով՝ 1000 եվրոյի դիմաց. վտանգավոր փորձարկում՝ Նիդերլանդներում

Աֆրիկայում, Ասիայում, Արաբական թերակղզում և Հարավային Ամերիկայում լայն տարածում ունի շիստոսոմոզ կոչվող պարազիտային հիվանդությունը, որը տարածվում է «Schistosoma» տեսակի արյան ծծանների միջոցով: Վարակումը տեղի է ունենում ջրի միջոցով. թրթուրները մուտք են գործում օրգանիզմ՝ բերանի կամ մաշկի միջոցով: Հասնելով լյարդին դրանք մեծանում են և սկսում բազմանալ: Շուտով հասունացած պարազիտները տեղափոխվում են մարսողական համակարգ, որտեղ էգերը օրեկան հարյուրավոր ձվեր են դնում: 

Հաճախ, վարակված մարդու իմունային համակարգը գործի է դնում պաշտպանական մեխանիզմ, ինչը կարող է վնագավոր հետևանքներ ունենալ: Շիստոսոմոզը համարվում է աշխարհում երկրորդ պարազիտային մահաբեր հիվանդությունը մալարիայից հետո: Այն տարեկան խլում է 10 000-ից 200 000 մարդու կյանք: Միևնույն ժամանակ, 52 արևադարձային երկրներ վարակման վտանգի տակ են:

«Schistosoma Mansoni» դեմ պայքարում կիրառվում է պրազիկվանտել միջոցը, սակայն գիտնականները մեկ այլ դեղամիջոցի ստեղծման ճանապարհին են, իսկ փորձարկումներից մեկը սկսվել է իրականացվել 2018թ.-ի փետրվարից: Լեյդեն համալսարանի (Նիդեռլանդներ) բժշկական կենտրոնի մասնագետները հրավիրել են 17 կամավորների մասնակցելու փորձարկմանը: Կամավորների օրգանիզմ է «ներդրվել» շիստոսոմոզ պարազիտը, որի զարգացման ընթացքին պետք է հետևի գիտնականների մի ամբողջ խումբ: 

«National Geographic»-ը գրում է, որ փորձարկումն ընթանալու է 12 շաբաթ: Կամավորներն այդ շրջանում բնակվելու են իրենց բնակության վայրերում, սակայն լաբորատորիա են վերադառնալու յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Փորձարկմանը մասնակցելու համար յուրաքանչյուր կամավոր պետք է ստանա 1000 եվրո գումար: Այս փորձարկումը վտանգավոր է համարվում: Թեստերի ավարտին կամավորները պրազիկվանտել դեղամիջոցով բուժման կուրս կանցնեն, և բոլոր բժիշկները համոզված են, որ մասնակիցների օրգանիզմներն ամբողջությամբ կմաքրվեն թրթուռներից: 

Թարգմանությունը՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում