Սպիտակ արջը քոթոթին կերակրելու համար «վտանգավոր» քայլի է դիմում (տեսանյութ)
Գլոբալ տաքացման հետևանքներն ամենացավալին են տեղի ֆաունայի ներկայացուցիչների համար: Այս տեսանյութը դրա ապացույցն է:
Սպիտակ արջերը սնվում են միայն սառույցի վրա՝ որսալով մաշկոտանիների, ծովային կենդանիների: Տարվա ընթացքում նրանք տեղափոխվում են սառույցի ծածկույթի փոփոխության համաձայն և երբ ավանդական վայրերում սառույց չկա, կենդանիները փորձում են սնվելու այլ տարբերակներ հայթայթել, ինչն այնքան էլ հեշտ չէ:
Գիտնականներին հայտնի են դեպքեր, երբ սպիտակ արջերը որսացել են ծովային ցլերի, բայց «հաղթանակը» հնարավոր է միայն, եթե առողջ որձը հարձակվի համեմատաբար փոքր կենդանու վրա: Միջինում սպիտակ արջը կշռում է 400-500 կգ, իսկ ծովացլերը՝ 800-1700 կգ:
Տեսանյութի մեջ արջն ու քոթոթը նկատում են ափին պառկած ծովացլերի: Մայր արջը դանդաղորեն փորձում է հասկանալ՝ կարող է արդյո՞ք «հաղթել» պոտենցիալ որսին: Գնահատելով իր հնարավորությունները, արջն ու ձագուկը ստիպված են լինում հեռանալ առանց սննդի: Գիտնականները պնդում են, որ այս դեպքում առավել բարդ իրավիճակ է ստեղծվել քոթոթի համար: Եթե նրա համար ժամանակին սնունդ չի գտնվել, հնարավոր է վերջինս մահացել է: