Արտահոսող պոչամբարի և ծխախոտի «արտահոսող ծխի» համար տուգանքները հավասար են

Հայաստանի իշխանութիյունները տարբեր ձևերով միջնորդում են եվրոդատարանի առաջ՝ թե բա աղքատ ենք, մեր երկրի դատարանների դատական սխալների /կարդա՝ հանցագործությունների/ համար մեզ քիչ տուգանի, փոքր գումարներով տուգանի, փոխհատուցումների գումարները քիչ գրի, չէ՞ որ այդ գումարները մեր երկրի աղքատ քաղաքացիների հարկերից է: Եվրոդատարանն էլ ՛՛ումբուռնումով՛՛ է մոտենում, ցածր է տուգանում, տուժածների փոխհատուցումները փոքր է գրում: Մերոնք էլ, եվրոպական ՛՛ումբուռնում՛ը՛ չունենալով երկրի աղքատ քաղաքացիների նկատմամբ, բացօդյա վայրերի սահմանափակ տարածքներում և սրճարաններում ծխելու համար /դե աղքատները հազիվ թե ռեստորաններում ծխեն/ այնպիսի ահռելի տուգանքներ են մոգոնել, որ մարդը իրեն էլ վաճառի՝ չի կարողանա տալ: Ու՞մ պիտի ՛՛վաճառվեն՛՛ այդ գնորդ չունեցող խեղճերը՝ ծանր աշխատանքի համար էժան վճարող գործատուներին: Բայց տեսեք-տեսեք՝ մարդկանց առողջության համար են մտահոգվում: Հանքարդյունաբերության արտահոսող պոչամբարները վկա: Արտահոսող պոչամբարի եւ ծխախոտի ՛՛արտահոսող ծխի՛՛ համար տուգանքները հավասար են իրենց չափերով, բայց ոչ քանակով: Պոչամբարի արտահոսքը միանգամից կթունավորի հազարավորների կյանք, բայց երկար ժամանակ չեն ՛՛նկատի՛՛, տուգանքների համար ընդունված օրենքը կաշխատի հինգ-վեց տարին մեկ անգամ,, մեկ մարդուն ծխախոտի ծուխ արտանետելու համար կտուգանեն տարին հինգ-վեց անգամ: Պոչամբարի արտահոսքերը չնկատողները փողոցում - սրճարանում ծխողին անմիջապես կտեսանկարահանեն: Ամեն ինչ օրենքով է, օրինական է, իրավական է և անարդար:

 

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում