«Շան գլխին այնպես էին հարվածել, որ նա շատ վատ վիճակում էր...»
Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է «Դինգո թիմը»՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Եվս մեկ հաղթանակ մարդկային չարության դեմ: Մեր Մանգուստի գլխին այնպես էին հարվածել, որ նա շատ վատ վիճակում էր հայտնվել՝ ուղեղի ցնցում ու մի շարք այլ լուրջ խնդրներ: Բարեբախտաբար նա հայտնվեց մեզ մոտ ու հիմա այ այսպիսի առողջ ու երջանիկ շունիկ է, լրիվ մոռացել է մարդկային դաժանության մասին:
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մասնակցել են նրա փրկությանը: Մեզ մնում է մի իդեալական տեր գտնել նրա համար՝ որ նրա պատմությունն էլ համարենք երջանիկ ավարտված»:
