14 մետրանոց հսկայական կետը փրկում է կենսաբանին շնաձկան հարձակումից (տեսանյութ)

Նոր Զելանդացի կենսաբան Նեն Հաուզերը տեսանյութ էր նկարահանում սապատավոր կետերի մասին և չէր նկատել իրենց մոտեցող շնաձկանը: Ինչպես տեղեկանում ենք «National Geographic»-ից, Նոր Զելանդիայի կղզիներից մեկում, դեռ 90-ական թվականներից սկսած աշխատում է The Center for Cetacean Research & Conservation միությունը: Նրա հիմնադիր՝ 63-ամյա Նեն Հաուզերը, կետերի ուսումնասիրությամբ զբաղվում է արդեն 30 տարի: Այս աշխատանքը հնարավորություն է տալիս ծովային կենդանիների պաշտպանության գործում առավել լավ ռազմավարություն ընտրել: 

Մոտ 2 ամիս առաջ կենսաբանը նկարահանում էր սապատավոր կետերի, բայց այս անգամ ինչ-որ բան այնպես չէր գնացել: Կետերից մեկը փոխել է իր վարքը, մոտեցել է կնոջը, փորձել փակել նրան իր մարմնով: Նենի կարծիքով կենդանին փորձում էր նրան պաշտպանել մոտակայքում լողացող շնաձկից: Նենը շնաձկանը չէր նկատել, սակայն մոտակայքում նավի վրա գտնվող նրա գործընկերները սարսափահար վիճակում սպասում էին, թե ինչ է լինելու հետագայում: 

Ներկայացնենք Նեն Հաուզերի գառումը սոցիալական ցանցեից մեկում.

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում