Նորվեգիայում կարգելեն մորթու արդյունաբերությունը

Նորվեգիան ծրագրավորում է արգելել մորթու արդյունաբերության մեջ կիրառվող աղվեսներ և ջրաքիսներ աճացնող ֆերմաների գործունեությունն արդեն սկսած 2025թ.-ից: Այսպիսով Նորվեգիան կդառնա սկանդինավյան երկրներից առաջինը, որը կատարել է այդ քայլը:

Ինչպես տեղեկանում ենք The Local-ից, այս որոշման մասին խոսվել է նոր եռակողմ կոալիցիայի հանդիպման շրջանակներում: Այս համաձայնության արդյունքով մորթու արդյունաբերությունն ամբողջությամբ կդադարի գոյություն ունենալ: 

«Anima» անվանմամբ բարեգործական կենդանապաշտպան կազմակերպությունը ողջունել է ձեռքբերված համաձայնությունը: «Սա ֆանտաստիկ հաղթանակ է, որի նպատակն է վերացնել Եվրոպայում մորթու արդյունաբերությունը»,- հայտարարել է կազմակերպության տնօրենը:

Սակայն, երկրի Գյուղատնտեսության նախարար Գեորգ Դալն այս քայլն անվանել է «քայլ հետ»: Դեռ 2015թ.-ին նորվեգացի ֆերմերները դատապարտել են Կառավարության որոշումը այս սկանդալային ճյուղին ֆինանսական աջակցությունը կրճատելու մասին: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում