Մազաթափ եղած արջուկին հաջողվել է փրկել (տեսանյութ)

Կալիֆորնայի Ֆորբսթաուն քաղաքում «տարօրինակ» կենդանի էր շրջում: Այս տեղեկատվությունը գրավեց կենդանապաշտպանների ուշադրությունը և մասնագետները «տարօրինակ» կենդանու մեջ ճանաչեցին բարիբալի (ամերիկյան սև արջ): Այս կենդանիները զրկվում են մորթուց թերսնման, սթրեսի կամ այլ հիվանդությունների հետևանքով: Բնապահպանական կազմակերպություններից մեկը իր խնամքի տակ է վերցրել կենդանուն: 

Արջը դեռ 1 տարեկան չկա: Ամենայն հավանականությամբ, կենդանին հիվանդացել է մոր մահվանից հետո, քանի որ արջի քոթոթին դժվար է ողջ մնալ միայնակ: Եթե անգամ մարդիկ կամ այլ կենդանիները չսպանեն, դժվար է հայթայթել սնունդ և գտնել ապահով վայր: Արջի մոտ հայտնաբերվել է քոս հիվանդությունը: 

Այս հիվանդությամբ կենդանուն խնամել հեշտ չէ, սակայն The Fund for Animals Wildlife Center-ը կարողացել է ստեղծել համապատասխան պայմաններ: Արջուկը ստացել է Իվ (Eve) մականունը: Բարի մարդկանց ուշադրության շնորհիվ կենդանին կարողացավ ողջ մնալ:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում